«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Արևային հեղափոխություն «Շտիգեն» ընկերության կողմից Sevan Startup Summit 2018- ին

Արևային հեղափոխություն «Շտիգեն» ընկերության կողմից Sevan Startup Summit 2018- ին
20.07.2018 | 19:35

Հուլիսի 22-ին, ժամը 12:00- ին կմեկնարկի տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ Sevan Startup Summit 2018-ը, որի ընթացքում սկսնակ ձեռներեցները հնարավորություն կստանան հանդիպելու ներդրողների, փորձառու ձեռներեցների, ներկայացնելու իրենց բիզնես մոդելներն ու նախագծերը, լսելու կարծիքներ ու դասախոսություններ, մրցելու միմյանց հետ։ Լավագույնները կստանանա դրամական պարգևներ։

«Շտիգենը», լինելով առաջատար տեխնոլոգիական ընկերություն, մասնակցելու է «Սևան Ստարտափ Սամիթին» մի քանի ուղղություններով` «Շտիգեն»-ը «Սևան Ստարտափ Սամիթ»-ին կտրամադրի արևային տեխնոլոգիաների միջոցով արտադրված էլեկտրաէներգիա։ Միջոցառման ընթացքում առաջին անգամ կցուցադրի և կգործարկի Հայաստանում նմանը չունեցող, «Շտիգեն»-ի ինժեներական թիմի վերջին նորույթը՝ շարժական արևային հիբրիդային էլեկտրակայանը։ Այս կայանը կարող է գործածվել ցանկացած վայրում, անգամ այնտեղ, որտեղ էլեկտրասնուցումը լիովին բացակայում է, սակայն կա մեծ քանակությամբ էլեկտրաէներգիայի կարիք։

Հուլիսի 22-29-ը, ժամը 12։00-13։00 «Շտիգեն» ընկերությունը բոլոր ցանկացողներին կծանոթացնի արևային էներգետիկայի նրբություննեին, ինչպես նաև կներկայացնի, թե ինչպես է աշխատում շարժական հիբրիդային արևային կայանը։ Հուլիսի 26-ին, ժամը 20։00-21։00 «Շտիգենի» հիմնադիր- տնօրեն Հայկ Շեկյանը խարույկի շուրջ զրույցի ժամանակ կներկայացնի իր տեսլականը տեղեկատվական տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի փոխշահավետ համագործակցության մի քանի ուղղությունների վերաբերյալ, իսկ շահագրգիռ ընկերությունները հնարավորություն կունենան առաջարկներ ներկայացնել ընկերության համար կարևոր մի շարք ծրագրային ապահովման ռեսուրսների վերաբերյալ։
«Շտիգեն» ընկերությունը տեղեկացնում է, որ Final Battle-ի երրորդ տեղը զբաղեցնողին տրամադրելու է $2,000 մրցանակ։

Դիտվել է՝ 7906

Մեկնաբանություններ